Նախագահն իր 1 տարվա աշխատավարձը նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին

Նախագահն իր 1 տարվա աշխատավարձը նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը` մոտ 23 հազար դոլար, նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր։ Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ մոտ 23 000 ԱՄՆ դոլար՝ նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Արմեն Սարգսյանը Գյումրի այցի ընթացքում իտալացի կառուցապատողների հետ քննարկել է Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շինությունների վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները:

‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահն այցելել է հիմնադրամի ‹‹Մեր Գյումրի›› ծրագրի իրականացման վայր, դիտել տարածքը։ Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ ծրագրով նախատեսվում է երկրաշարժից հետո կառուցված անավարտ շինությունների հիմնովին վերականգնում, ինչը հնարավորություն կտա բնակարանով ապահովել տնակներում ապրող սոցիալապես անապահով մի քանի տասնյակ ընտանիքների։

Ընթերցեք նաև. ՀՀ նախագահ. Իմ նպատակն Է՝ փոքր, մեծ, ամեն տեսակի քայլերով օգտակար լինել Գյումրիին

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---