«Սանիթեք» ընկերությունն ունի երկու առաջարկ աղբահանության խնդրի լուծման ուղղությամբ՝ առաջինը ընկերության և քաղաքապետարանի նոր ձեռքբերած տեխնիկայով ջանքերի մեկտեղումն է. մասնավորապես առաջարկվում է, որ քաղաքապետարանն իր գնած տեխնիկան վարձակալությամբ տա ընկերությանը:
Ընկերությունն ունի նաև երկարաժամկետ լուծման տարբերակ:
«Մենք պատրաստ ենք անմիջապես կատարել $4 մլն-ի ներդրում նոր աղբատար մեքենաներ և աղբադույլեր գնելու համար: Պատրաստ ենք տարեկան 500 աղբաման գնել ու հնարավորինս արդիականացնել ավտոպարկը: Ներդնել կորպորատիվ կառավարման մեխանիզմ և քաղաքապետարանին ներկայացնել կառավարման հաշվետվություն», - ասել է ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը:
Որպես նախապայման, քաղաքապետարանին առաջարկվում է մշակել և ներդնել աղբահանության մեխանիզմ և արդիականացնել Նուբարաշենի աղբավայրի ենթակառուցվածքները:
Ընթերցեք նաև՝ «Սանիթեք». Անհնար է նույն բյուջեով ծառայություններ մատուցել»,
«Սանիթեքի» տնօրեն. Ընկերության հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում»: