«Սանիթեքի» տնօրեն. Ընկերության հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում

«Սանիթեքի» տնօրեն. Ընկերության հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում

PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը Թբիլիսիից տեսակապով ասուլիս է հրավիրել. նա հայտարարել է, որ ընկերության նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Նա պնդել է, որ «Սանիթեքը» շարունակում է «ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների», և դրա վառ վկայությունը 2019 թվականի փետրվարին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հարուցված քրեական գործն է:

Քրգործը հարուցվել է հարկերից խուսափելու հիքմով: Ընկերության տնօրենը պնդել է, որ այդ գործն անօրինակ է, որի նպատակը մասնավոր ներդրողից գույքի բռնագանձումն իշխանության կողմից՝ ելնելով հանրային շահերից:

«Սանիթեքի» իրավաբանական թիմի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի խոսքով, թե նախորդ, թե ներկայից կառավարությունից ստացել են դրական համաձայնություն, որ, չնայած հարկային նոր օրենսգրքի ուժի մտնելուն, ընկերությունը կշարունակի օգտվել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքից, մինչդեռ «այդ խոստումը չի իրագործվել», և հարուցվել է քրեական գործ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---