Մարտի 1-ի գործի, այդ թվում՝ Օգանովսկու ցուցմունքի արտահոսք եղել էր դեռ մայիսին 9 օգոստոսի 2019 - 15:24 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի մայիսի 7-ին տեղի էր ունեցել Մարտի 1-ի գործի նախաքննական տվյալների արտահոսք։ ԶԼՄ-ներին էր ուղարկվել անանուն նամակ՝ գործից մոտ 300 էջ կազմող նյութերով։ Դրանք ներառում էին գործով անցնող պաշտոնյաների մեղադրական եզրակացությունները, առանցքային վկաների և մեղադրյալների ցուցմունքները՝ մասնավորապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի,գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) և մյուսների հարցաքննությունների արձանագրությունները։ Այն ժամանակ PanARMENIAN.Net -ի հետ զրույցում գործի նախաքննություն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ ՀՔԾ-ն տեղյակ չէ, թե որտեղից է եղել արտահոսքը։ Գործից արտահոսած նյութերն այդ ժամանակ գրեթե չեն հրապարակվել մամուլում, արտահոսքի հետ կապված հանրային աղմուկ անգամ չի բարձրացել։ Օրերս BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն նյութով անդրադարձել էր Մարտի 1-ի իրադարձություններին և Թավշյա հեղափոխությունից հետո քրեական գործի շուրջ ծավալված զարգացումներին: Ասվում էր, որ լրատվամիջոցը ստացել է բացառիկ հասանելություն Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերին: Քննչական մարմինները հերքել են իրենց առնչությունը նյութերի արտահոսքի հետ, ինչպես նաև ուռճացված և արհեստական որակել միջազգային լրատվամիջոցի հրապարակման շուրջ առաջացած աղմուկը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |