BBC-ն՝ Մարտի 1-ի մասին. Քոչարյանն ու Սարգսյանն այցելել են ԼՂ-ից բերված հատուկ ջոկատին, որը համաձայնվել էր կրակել ցուցարարների վրա

BBC-ն՝ Մարտի 1-ի մասին. Քոչարյանն ու Սարգսյանն այցելել են ԼՂ-ից բերված հատուկ ջոկատին, որը համաձայնվել էր կրակել ցուցարարների վրա

PanARMENIAN.Net - BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն նյութով անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններին և Թավշյա հեղափոխությունից հետո քրեական գործի շուրջ ծավալված զարգացումներին:

Նշվում է, որ լրատվամիջոցը ստացել է բացառիկ հասանելություն Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերին:

Հետաքննությունը ցույց է տալիս, որ ցուցարարներին գնդակահարելու հրամանը տրվել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) կողմից: Նշվում է, որ հետաքննական փաստաթղթերում ուրվագծվում է երկու նախկին նախագահի և երկու ազդեցիկ գործարար պատգամավորի դերակատարությունը:

ԶԼՄ-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից հայտնի է դառնում, որ ցուցարարների վրա կրակել են Արցախից եկած ուժայինները, որոնց հրամայել է Օգանովսկին (նա գործով վկայի կարգավիճակ ունի): Երկրորդ՝ դրանք ցույց են տալիս, որ այս ստորաբաժանումները տեղակայված են եղել ՀՀ նախագահականի նկուղում, և երրորդ, այդ ստորաբաժանումներին այցելել են ՀՀ երկու նախկին նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Շեշտվում է, որ Օգանովսկին եղել է Երևանում Արցախից բերված ուժային ստորաբաժանումների հրամանատարը, նա ինքը հաստատել է այդ փաստը 2018 թվականի օգոստոսի 15-ի՝ չորս ժամ տևած ցուցմունքում:

Ըստ ՀՔԾ-ի փաստաթղթերի, երբ Քոչարյանն ու Սարգսյանն այցելել են Արցախից եկած և նախագահականի նկուղում տեղակայված 20 հոգանոց հատուկ ստորաբաժանմանը, բոլորը համաձայնվել են կրակել ցուցարարների ուղղությամբ:

«Եվ հենց այս խումբն է կրակել Մարտի 1-ի 10 զոհի վրա», - ասված է հրապարակման մեջ:

Հետաքննությունը նաև ստուգել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դերակատարությունը, որոնք հնարավոր է՝ ֆինանսավորել են ղարաբաղցի ուժայիններին Երևանում հավաքները ցրելու օրերին:

Նշվում է, որ Ծառուկյանի ներկայցուցիչն այցելել է այս ստորաբաժանումներին, որոնց գումար է բաժանել:

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքներին, բուն Մարտի 1-ի արյունալի իրադարձություններին, ինչպես նաև ներկայացվում է հետաքննության ընթացքը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---