Փաշինյանը Ստեփանակերտում հնչեցրած օրակարգը կարծարծի նաև Լոս Անջելեսում13 օգոստոսի 2019 - 10:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ: Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպմանը նա մտադիր է խոսել այն օրակարգի մասին, որին անդրադարձել էր Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում: Այդ մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին, բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով: Հուսով եմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում»,-ասել է ֆեյսբուքյան եթերում վարչապետը՝ հավելելով, որ հրավիրում է հավաքի Լոս Անջելեսի և հարակից քաղաքների հայերին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ծրագրային ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որի ընթացքում թվարկել է մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները:Նա հնչեցրել է նաև «Միացում» կարգախոսն ու հայտարարել, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |