Որոնք են ՀՀ-ի ռազմավարական նպատակները. Փաշինյանի ելույթն Արցախում

Որոնք են ՀՀ-ի  ռազմավարական նպատակները. Փաշինյանի ելույթն Արցախում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ծրագրային ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որի ընթացքում թվարկել է մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները:

Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու:

Ստեղծել 1.5 մլն աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 մլն մարդու զբաղվածությունը և վերացնել աղքատությունը:

Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն:

Ունենալ $10 մլրդ արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և 10,000 աշխատող ստարթափ:

Յոթնապատկել միջին աշխատավարձը:

Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում:

Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:

Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն, 20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը:

Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, 20-ապատկել կրթության և գիտության ֆինանսավորումը:

Հայաստան այցելող զբոսաշրջկների թիվը հասցնել 15 մլն-ի:

Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը:

Արցախը Հայաստան է և վերջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---