Թորոսյանը ներողություն է խնդրել լրագրողներից (վիդեո)

Թորոսյանը ներողություն է խնդրել լրագրողներից

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրել լրագրողներից՝ սեպտեմբերի 3-ի ասուլիսն ընդհանտելու և դահլիճից դուրս գալու համար:

«Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ»,- ասել է Թորոսյանը:Անդրադառնալով մամուլի ասուլիսում տեղի ունեցած միջադեպին՝ Թորոսյանն այն շոու է անվանել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից: Թամամյանն ընթերցել է հարցերից մի քանիսը, որ տալու էր նախարարին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---