Ալիևն Աշխաբադում «բողոքել է» Երևանում կանգնեցված Նժդեհի արձանից11 հոկտեմբերի 2019 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, որտեղ ընթանում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «բողոքել է» Երևանում կանգնեցված Նժդեհի արձանից: Իր ելույթում նա խոսել է «Ադրբեջանի ավանդի մասին Մեծ Հայրենական պատերազմում» և անցում արել հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին: «Պետությունների ղեկավարները բազմիցս են դեմ դուրս եկել ֆաշիզմի հերոսացմանը: Ցավոք, նման բան տեղի է ունենում ԱՊՀ տարածքում, մասնավորապես, Հայաստանում, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են Գարեգին Տեր-Հարությունյանի արձանը, որը ֆաշիստներին ծառայել է որպես Գարեգին Նժդեհ»,-ասել է նա: Փաշինյանն ի պատասխան մեղադրել է Ալիևին պատմությունը խեղաթյուրելու ու անհարգալից վերաբերմունքի մեջ։ 2016-ի մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Վերնիսաժին հարող զբոսայգում: Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով արձանի բացումը, հայտարարել էր, որ Մոսկվան «զարմացած է» Երևանում «Հայկական լեգեոնի ստեղծողներից մեկի» հիշատակի անմահացմամբ։ Հաշված շաբաթներ անց Զախարովան հերքել էր իր իսկ խոսքերը, հայտարարելով, որ Նժդեհի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |