Ազնավուրի որդին տիկնոջ հետ Հայաստան է տեղափոխվել18 հոկտեմբերի 2019 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, տիկնոջ հետ բնակության է տեղափոխվել Հայաստան։ Այդ մասին հայտնել է ինքը` Նիկոլա Ազնավուրը լրագրողներին Գյումրիում կայացած «Ավրորա» միջոցառման ժամանակ, հայտնում է «Նովոստի-Արմենիան»։ Նա նաև անդրադարձել է Գյումրիի հատուկ մթնոլորտին՝ ասելով, որ այդ քաղաքն իր համար միշտ առանձնահատուկ նշանակություն է ունեցել։ «Մենք ուրախությամբ ենք գալիս Գյումրի, և արդեն ոչ առաջին անգամ։ Եվ մարդիկ, չնայած իրենց սուղ հնարավորություններին, այնպիսի սեղաններ են գցում, մեծ պատրաստակամությամբ»,– ասել է մեծ շանսոնյեի որդին։ Հայաստանում հաստատվելու մտադրության մասին Նիկոլա Ազնավուրը խոսել է դեռևս 2018-ին Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Հայաստանը բացահայտել է հոր հետ ճանապարհորդությունների ժամանակ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |