Չավուշօղլու. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը Թուրքիայի կառավարության և ժողովրդի աչքերում առ ոչինչ է

Չավուշօղլու. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը Թուրքիայի կառավարության և ժողովրդի աչքերում առ ոչինչ է

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունմանը, հայտնում է Ermenihaber-ը:

Չավուշողլուն Twitter-ի իր մկրոբլոգում մասնավորապես գրել է.«Խաղաղության ակունք» գործողությամբ ձախողեցինք մեծ խաղը։ Նրանք, ում նախագծերը չիրականացան, հայացքները հառեցին դարակներում դրված հնացած նախագծերին։ Նրանք, ովքեր կարծում են, որ այս ճանապարհով մեզանից վրեժ կլուծեն, սխալվում են։ Պատմությունը քաղաքականության գործիք դարձնողների այս ամոթալի որոշումը մեր կառավարության և ժողովրդի աչքերում առ ոչինչ է»։

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---