«Ավրորա». ԱՄՆ բանաձևով 1.5 մլն հայերի բնաջնջումը ճանաչվում է իր իսկական անվամբ՝ իբրև ցեղասպանություն30 հոկտեմբերի 2019 - 12:08 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ իր գործընկերների և աջակիցների անունից երախտագիտություն հայտնելով Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատին Հ. 296 405-11 բանաձևի ընդունման համար, որով մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում1.5 միլիոն անմեղ հայերի բնաջնջումը «ճանաչվում է իր իսկական անվամբ՝ իբրև ցեղասպանություն»։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ հիմնադրված Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է զորացնելու մերօրյա հերոսներին, որոնք աշխարհի բոլոր ծայրերում կյանք ու հույս են տալիս նրանց, ովքեր մարդասիրական օգնության խիստ կարիքի մեջ են։ Այժմ՝ իր ստեղծման հինգերորդ տարում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձեռնարկել է «Երախտագիտությունն՝ ի գործ» համաշխարհային շարժումըև աջակցել է աղքատության մեջ գտնվող և պատերազմներից տուժած 15 երկրների ավելի քան 850.000 մարդու։ Ծանրագույն պայմաններում գտնվող մարդկանց օգնող մերօրյա հերոսների ճանաչմամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության նահատակներին։ Նշվում է, որ պատմական այս քվեարկության պահը հատկանշական է, քանի որ ընդամենը երկու շաբաթ առաջ «Ավրորա» մարդասիրական մրցանակի մեկ միլիոն դոլարը հատկացվել է եզդի իրավապաշտպան Միրզա Դինայիին, որը «Իսլամական պետության» իրականացրած վայրագությունների ընթացքում օգնել է Իրաքի եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Հայտարարությունը ստորագրել են. Վարդան Գրեգորյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Թոմ Քաթինա՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |