Նախարար. Վենետիկի հանձնաժողովի նախագահի դիտարկումներն ի գիտություն ենք ընդունել30 հոկտեմբերի 2019 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունում ի գիտություն ենք ընդունել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի դիտարկումները Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Ողջունում եմ պարոն Բուքիքիոյի հայտարարությունը...Ես էլ եմ կարծում, որ, ի վերջո, ճգնաժամը պետք է հանգուցալուծում ունենա Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով», - ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա նշել է, որ փոխադարձ հարգանքի անհրաժեշտություն միշտ է տեսնում, սակայն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ: «Դա ՍԴ նախագահի կասկածելի ընտրության, կասկածելի հանգամանքների բերումով որպես նախագահ ընտրվելու արդյունք է, որը չի ծագել այսօր, այլ ծագել է հենց այն ժամանակ, երբ ինքն ընտրվել է այդ պաշտոնում», - նշել է Ռուստամ Բադասյանը։ Բադասյանի խոսքով, առհասարակ, ՍԴ-ում ճգնաժամը մինչև վերջ կլուծվի, երբ բարեփոխումներ կլինեն։ Անդրադառնալով այն հարցին, թե եթե Հրայր Թովմասյանը հրաժարական տա, ճգնաժամը կլուծվի, թե ոչ՝ Բադասյանը պատասխանել է. «Այս փուլում, կարծում եմ, վաղ կենսաթոշակի ներդրումից հետո կտեսնենք, թե քանի դատավոր է ուզում հրաժարական տալ այդ սխեմայի շրջանակում: Ես մեծապես կարևորոոմ եմ ՍԴ-ի կազմի թարմացումը»։ Այն հարցին, թե ում էր ուղղված Բուքիքիոյի հայտարարությունը՝ նախարարը պատասխանել է. «Հայտարարությունն ուղղված էր բոլոր սահմանադրական մարմիններին»: Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր մտահոգությունն է հայտնել կառավարության ու խորհրդարանի և Սահմանադրական դատարանի միջև կոնֆլիկտի կապակցությամբ։ Հանձնաժողովի կողմից տարածած հայտարարությունում նշվում է, որ «վերջին իրադարձությունների արագ զարգացումն ու մեդիայով սփռումը չեն նպաստում խնդիրների հանգիստ լուծմանը»։ Բուքիքիոն նշել է, որ ժողովրդավարությունում խորհրդարանը վայելում է բարձրագույն լեգիտիմությունը շնորհիվ ինքնիշխանության պահապանը լինելուն, իսկ ՍԴ-ն ինստիտուտ է, որին վստահված է սահմանադրական արժեքների պահպանումը։ Ինստիտուտները պիտի գիտակցեն սեփական իրավունքները և, պարտականությունները և իրավասությունը ու գիտակցեն և հարգեն մյուսներինը։ Նրանք պիտի ցուցաբերեն զսպվածություն ու հարգեն իրար, պահպանեն համապատասխան ընթացակարգերը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |