Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տա

Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տա

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարԱրայիկ Հարությունյանը հրաժարական չի տա: Այդ մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:

ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը:

Նա հերքել է տարածված այն լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ: Անդրադառնալով Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» պերֆորմանսին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ այն դրամաշնորհային ծրագիր է եղել, ինքը դեռ չի հասցրել դիտել այն, հայտնում է Shantnews.am-ը:

Նախարարը նաև շեշտել է, որ այս թեմայի վերաբերյալ քննարկումների հարցում մարդիկ հասել են ծայրահեղությունների:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած պերֆորմանսի համար ԿԳՄՍ նախարարությունը 2,7 մլն դրամ է հատկացրել: Հանրության շրջանում լուրեր էին շրջանառվում, թե ներկայացումը ԼԳԲՏ կամ սատանիստական քարոզ է իրականացնում: Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ` «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։ Մի երիտասարդ, որը ներկայացրել է որպես Նարեկ Սարգսյան, փորձել է «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ ասելով, որ նրանք սատանիստներ են: Նրան բերման են ենթարկել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---