Bloomberg. Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Bloomberg. Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևին, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Վարչակազմը դեմ է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներին:

«Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, Սիրիա ներխուժման համար Թուրքիային դատապարտելուն զուգահեռ, արվել է անպատեհ պահի և կարող է հանգեցնել մի օրինագծի ընդունման, որն ավելի շատ պատժիչ կլինի, քան սկզբունքային»,-հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան մի պաշտոնյա Bloomberg-ին:

Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է նաև, որ ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել: Ըստ նրա, ԱՄՆ-ում հիշում և վշտակցում են XX դարի ամենամեծ զանգվածային ոճրագործություններից մեկի՝ Օսմանյան կայսրությունում Մեծ եղեռնի ժամանակ, 1,5 միլիոն հայերի սպանությանն ու տեղահանմանը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։Մինչ այդ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը զգուշացրել էր, որ դա կթունավորի քաղաքական մթնոլորտը Թուրքիայի և ԱՄՆ միջև:

Ընթերցեք նաև.BBC-ի ռուսական ծառայություն. Ինչու ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---