ԳԱԱ նախագահ. Գիտության ֆինանսավորումն արդեն մոտ 30 տարի նույնն է

ԳԱԱ նախագահ. Գիտության ֆինանսավորումն արդեն մոտ 30 տարի նույնն է

PanARMENIAN.Net - Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն Ազգային ժողովում կազմակերպված «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ գիտության ֆինանսավորումը վիշտ է, որի մասին արդեն երկար-երկար տարիներ խոսվում է և ինչը մնում է նույնը, արդեն մոտ 30 տարի:

Քննարկումը կազմակերպվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ։

«Կարծում եմ՝ այս քննարկման, դիտողությունների, առաջարկների հիման վրա հնարավոր կլինի մի փոքր թեթևացնել մեր վիշտը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

«Վաղուց արդեն հայտնի է, որ մեր գիտության ֆինանսավորումը հավասար է մոտավորապես բյուջեի 1,2 մասին։ Պիտի ասել, որ այդ թիվը երբեք չի փոխվել, արդեն համարյա 30 տարի այդ թիվը մնում է նույնը։ Սա խոսում է այն մասին, որ գիտության նկատմամբ պետությունը երբևիցե հատուկ հոգ չի տարել»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ այսօր քաղաքակրթված աշխարհում դժվար կլինի գտնել մի երկիր, որը գիտությանն այսպիսի գումար է հատկացնում։

Ինչ վերաբերում է գիտնականների աշխատավարձներին՝ ԳԱԱ նախագան ասաց, որ համարյա թե մինիմալին մոտիկ աշխատավարձ է. «Ավելին ասեմ, եթե մինիմալ աշխատավարձը բարձրացվի այն չափերով, որքանով ասված է, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեր համակարգի աշխատողների 2/3-րդը ստանալու են մինիմալ աշխատավարձ»։

2020-ին, չնայած բյուջեի եկամուտներն ավելանալու են 13.4%-ով, գիտության ոլորտի ֆինանսավորումը չի ավելանալու: Այն 2020-ին, ըստ 1162 դասակարգիչի, կկազմի 12,7մլրդ դրամ:

2020 թվականի բյուջեով հարևան Ադրբեջանը նախատեսում է գիտական ծախսերի համար տրամադրել $113.9 մլն(193.7 մլն մանաթ), այս թիվը $33.7 մլն ( 57.4 մլն մանաթով)` 42,1%-ով ավելին է նախորդ՝ 2019-ին նախատեսված հատկացումից:

Ընթերցեք նաև.Գիտության ֆինանսավորումը չի ավելանա նաև 2020-ին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---