Թրամփն ու Էրդողանը վերահաստատել են, որ կհանդիպեն Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին 7 նոյեմբերի 2019 - 11:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցությունների արդյունքում վերահաստատել են, որ կհանդիպեն Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին: Ինչպես ասվում է Թուրքիայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները, գրում է «Իզվեստիան»: Նոյեմբերի 6-ին Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի հետ: Բացի այդ, նա ասել է, որ «անհամբեր» սպասում է հանդիպմանը Սպիտակ տանը: Ըստ ԱՄՆ նախագահի, Էրդողանն ասել է իրեն, որ Անկարան «բազմաթիվ ԻՊ գրոհայինների է գերեվարել, այդ թվում ահաբեկիչ Ալ Բաղդադիի կնոջն ու քրոջը»: ԱՄՆ և Թուրքիայի ղեկավարները քննարկել են նաև Թուրքիայի սահմանը Սիրիայի հետ, ահաբեկչության ոչնչացմանն ու քրդերի հետ թշնամանքի կասեցմանն առնչվող հարցեր, գրել է Թրամփը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցականի տակ էր դրել նոյեմբերի 13-ին կայանալիք իր այցն ԱՄՆ այդ երկրի Կոնգրեսի Ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման պատճառով: Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: «Բանաձևն անօգուտ է: Թուրքիան այն չի ընդունում»,-ասել է նա: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով: Ընթերցեք նաև. Bloomberg. Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա |