Լավրով. ՌԴ-ն համար 1 ներդրողն է ՀՀ-ում11 նոյեմբերի 2019 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը համար 1 ներդրողն է Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: «Մենք ուրախ ենք, որ երկկողմ առևտուրը զարգանում է: Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար առաջատար գործընկեր է, թիվ մեկ ներդրողը»,- նշել է նա, հայտնում է Shantnews.am-ը: Լավրովն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գերատեսչությունների սերտ համագործակցությունը, տեղեկացրել՝ 2020-ին Հայաստանում ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորում կանցկացվի: ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է՝ 2019-ին Հայաստանում հյուրընկալվել են ՌԴ պաշտպանության և առողջապահության նախարարները, սերտ շփումներ կան բոլոր ուղղություններով: Լավրովը նաև ասել է, որ Բիշքեկում մոտ երկու շաբաթից տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Նիկոլ Փաշինյանն իր հերթին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կհասնի $2 մլրդ-ի: Սերգեյ Լավրովն իր հերթին ընդգծել է, որ բոլոր ուղղություններով շատ սերտ կապեր կան Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ հավելելով, որ իրենք ուրախ են, որ առևտրային հարաբերությունները զարգանում են և կայուն աճում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |