ԼՀԿ-ն նախաձեռնում է քաղաքապետարանի գործունեության կոռուպցիոն ռիսկերի քննիչ հանձնաժողովի ստեղծում

ԼՀԿ-ն նախաձեռնում է քաղաքապետարանի գործունեության կոռուպցիոն ռիսկերի քննիչ հանձնաժողովի ստեղծում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է քաղաքապետարանի գործունեության իրավաչափության և կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել էր Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակված նվիրատուների ցուցակին, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումներին այն մասին, որ նվիրատուները քաղաքապետարանից շինթույլտվություններ են ստացել: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ եթե պարզվի, որ այս ամենն իրականություն է, ապա սա լինելու է հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնք գույք են նվիրաբերել քաղաքապետարանին և որոնց հետ կնքված են համապատասխան պայմանագրեր:

 Ուշագրավ
Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է