Ավինյան. Գիտության ֆինանսավորումը 1.3 մլրդ դրամով կավելանա

Ավինյան. Գիտության ֆինանսավորումը 1.3 մլրդ դրամով կավելանա

PanARMENIAN.Net - 2020 թվականի բյուջեից հավելյալ ֆինանսավորման ներգրավման, ինչպես նաև նախարարությանը հատկացվելիք միջոցների վերաբաշխման ճանապարհով գիտության ֆինանսավորումը ավելանալու է 1.3 մլրդ դրամով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ լրացուցիչ միջոցները հիմնականում կուղղվեն արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին:

«Հաշվի առնելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հետ վերջին շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրույթի դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները»,-գրել է փոխվարչապետը:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով նշվում է, որ գիտության ոլորտին հատկացումները պետք է լինեն «նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս»: Այսպիսով՝ 2020-ին գիտության ֆինանսավորման համար նախատեսված12,7մլրդ դրամին կավելանա ևս 1.3 մլրդ:

Կարդացեք նաև.Գիտության ֆինանսավորումը չի ավելանա նաև 2020-ին

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---