Մամեդյարով. ԼՂ շուրջ բանակցությունները փակուղում են 3 դեկտեմբերի 2019 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները փակուղում են: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ներկայիս վիճակը ոչ մի տեղ չի տանում»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Interfax.az-ը: Նա նշել է, որ հակամարտությունը պետք է փուլ առ փուլ կարգավորվի: «Առաջին հերթին, անշուշտ, բանակը պետք է կայազոր վերադառնա, ոչ թե դաշտում լինի: Հետո արդեն կարելի է մտածել փախստականների վերադարձի, տնտեսական հնարավորությունների և ճանապարհների ապաշրջափակման մասին»,-ասել է Մամեդյարովը: Ավելի վաղ Երևանում ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամատության հարցին:«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես՝ ինքնոշման իրավունքի իրականացում առանց սահանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի», - նշել է Մնացականյանը: Ընթերցեք նաև.Լավրով. Ռազմատեխնիկական գործակցությունը Բաքվի հետ ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտ է Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |