Լավրով. Ռազմատեխնիկական գործակցությունը Բաքվի հետ ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտ է 3 դեկտեմբերի 2019 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում, այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ ռազմատեխնիկական գործակցությունն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտ է: Այդ մասին նա ասել է՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված Բաքվին զենք չվաճառելու վերաբերյալ հորդորին: «Ես միայն կարող եմ ասել, որ ռազմատեխնիկական գործակցությունն Ադրբեջանի հետ մեր ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտներից մեկն է»,-ասել է Լավրովը, հայտնում է Interfax.az-ը: Ըստ նրա, ՌԴ-ն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը «միանգամայն թափանցիկ» և «միջազգային իրավունքի, Ադրբեջանի ու ՌԴ օրենսդրությունների նորմերին միանգամայն համահունչ՝ հաշվի առնելով այն բալանսը, որը ձևավորվել է կայունությունը պահպանելու համար»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է,որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են և խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |