Պատգամավորները կդիմեն Բունդեսթագ՝ ադրբեջանցի երգչի խտրական պահվածքի հարցով21 հունվարի 2020 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավորները նամակով կդիմեն Գերմանիայի բունդեսթագ՝ գերմանացի խորհրդարանականների ուշադրությունը հրավիրելով Դրեզդենի օպերային համերգին ընդառաջ այլատյացության դրսևորումներին, քանի որ Semper Opernball-ը կասեցրել է երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով: Այդ մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը՝ նշելով, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովն արդեն պատրաստել է նամակը: Նա հորդորել է պատգամավորներին հնարավորինս շուտ ստորագրել այն: Հունվարի 13-ին ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, ըստ «Ֆորում Օպերա» ամսագրի»՝ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Աղբյուրը նշել է, որ երկու արտիստն էլ պետք է ելույթ ունենային փետրվարի 7-ին Դրեզդենում կայանալիք համերգին՝ Semper Opernball-ին, բայց, չնայած հրավերին, կազմակերպիչ Semper Opernball ասոցիացիայից հայազգի սոպրանոյին խնդրել են չներկայանալ: Ավելի վաղ աշխարհահռչակ գերմանացի բաս Ռենե Պապեն, մեկնաբանելով ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի վարքագիծը, ով հրաժարվել է ելույթ ունենալ հայ երգչուհու հետ, հորդորել էր տենորին ատելություն չբերել իր քաղաք: Էյվազովին դիմել էր նաև գերմանացի մեկ այլ երգիչ՝ Թոմաս Քվասթոֆը, նշել է Պապյանը՝ ներկայացնելով վերջինիս հորդորն Էյվազովին թարգամանաբար. «Պարոն Էյվազով, ամո՛թ Ձեզ: Ռասիզմը երգչի մասնագիտության և առհասարակ այս աշխարհում անելիք չունի»,- գրել էր նա: Ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը, ով երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինն է, ֆեյսբուքյան իր էջում հերքել էր լուրը՝ նշելով, թե կոսմոպոլիտ արտիստ է, իսկ իր քաղաքական հայացքները չեն ազդում մասնագիտական կյանքի վրա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |