Ստոկհոլմի կենտրոնից Դալիի ավելի քան 10 գործ են գողացել

Ստոկհոլմի կենտրոնից Դալիի ավելի քան 10 գործ են գողացել

PanARMENIAN.Net - Հունվարի լույս 30-ի գիշերը աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալիի ավելի քան 10 բրոնզե քանդակ են գողացել Ստոկհոլմի կենտրոնում գտնվող պատկերասրահից:

Ըստ Couleur պատկերասրահի սեփականատեր Պեդեր Էնստրյոմի՝ անհայտ անձինք մտել են շենք, որտեղ ցուցահանդեսն էր անցկացվում, և գողացել նկարչի 10 կամ 12 քանդակ: Դրանցից յուրաքանչյուրը գնահատվում է 200-500,000 կրոն (20-50, 000 եվրո), գրում է ՌԻԱ Նովոստին՝ Dagens Nyheter-ի պարբերականին հղումով:

«Գողոնի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3-4 մլն կրոն՝ մոտ 300,000-400,000 եվրո»,- ասել է Էնստրյոմը:

Կորստի մասին պարզ է դարձել վաղ առավոտյան, Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

2012-ի հունիսին ԱՄՆ «Վեներան Մանհեթենի վրա» պատկերասրահից գողացել էին Սալվադոր Դալիի «Դոն Խուան Տենորիոյի աֆիշը» կտավը:

Ընթերցեք նաև՝ «Դարի կողոպուտները». Համաշխարհային գլուխգործոցների ամենաաղմկահարույց առևանգումները

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---