2022-ից ծխելը հանրային փակ տարածքներում և սննդի օբյեկտներում կարգելվի13 փետրվարի 2020 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Հակածխախոտային օրինագիծն ընդունվել է 76 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ ձայներով: Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ-ում ներկայացնում էր ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Առաջին ընթերցումից հետո նախագծում որոշակի փոփոխություններ էին արվել. առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում (կիսափակի փոխարեն), հանրային սննդի բոլոր օբյեկտներում արգելել ծխախոտի օգտագործումը: Օրենքի նախագծով սահմանված են տուգանքներ արգելված վայրերում ծխելու համար: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը քվեարկությունից առաջ նշել է, որ նախագիծը ողջունելի է, սակայն որոշ խնդրահարույց հարցեր կան։ Խմբակցությունում տարբեր կարծիքներ կան, արդյունքում որոշել են երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը թողնել ազատ: Առաջարկվել է նախագծին կողմ քվեարկել՝ միաժամանակ ստեղծել նաև աշխատանքային խումբ՝ անհրաժեշտ փոփոխություններ անելու համար: Հանրային սննդի օբյեկտներում, ըստ նախագծի, ծխելը կարգելվի 2022 թվականի մարտից, օրինագծի մի շարք դրույթներ ուժի մեջ կմտնեն 2021-ից: Փոխնախարարի խոսքով՝ ծխախոտային արտադրատեսակները և էլեկտրոնային արտադրատեսակները թունավոր են և դրանց օգտագործումը պետք է կարգավորվի «ավանդական» ծխախոտին հավասար հիմունքներով: Կարդացեք նաև. Տնտեսական վնասից մինչև բնակչության առողջություն. Հակածխախոտային օրենքն ԱԺ-ում է Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |