Սերժ Սարգսյանն «ապօրինություն և քաղաքական հետապնդման փորձ» է կոչել նախկին պաշտոնյաների դեմ քրգործերը26 փետրվարի 2020 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ «ապօրինություն և քաղաքական հետապնդման փորձ» որակելով իր և մյուս այլ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրգործերը: Սարգսյանի համոզմամբ՝ հանուն արդարության պայքարում հաղթանակն այլընտրանք չունի, և ՀՀ-ում իրականացվող բազմաթիվ «անարդարությունները, ապօրինություններն ու քաղաքական հակառակորդների հետապնդման փորձերը» դատապարտված են ձախողման: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնել «հազարավոր աջակիցներին՝ Սերժ Սարգսյանին առաջադրված շինծու մեղադրանքով մեկնարկած դատավարությանը ներկա գտնվելու և, ըստ էության, քաղաքական հետապնդման ենթարկվող պետական, քաղաքական գործչին, Արցախի հերոսին իրենց ներկայությամբ սատարելու, հրապարակային աջակցություն հայտնելու համար»: Պաշտպան Ամրամ Մակինյանը, իր հերթին, Սարգսյանի դեմ քրգործը «փուչ և շինծու» է որակել: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումների համար։ Նա մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Նշվում է, որ 2013-ին նա հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ. այդ ընկերությունը՝ մրցակիցներից բարձր գին առաջարկելով, հաղթել է դիզվառելիք առաքելու պետմրցույթում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի |