Սերժ Սարգսյանի պաշտպան. Մեղադրանք չկա, քաղաքական հետապնդում է![]() 25 փետրվարի 2020 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում` ուղղված նրա քաղաքական գործունեությունը զսպելուն, հայտարարել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ իրենք աղաղակող փաստեր ունեն այդ մասին, փոխանցում է Factor.am-ը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 25-ին ընթանում էր Սերժ Սարգսյանի դեմ քրգործով դատական առաջին նիստը` դատավոր Վահե Միսակյանի գլխավորությամբ։ Մակինյանը Սարգսյանի դեմ քրգործը «փուչ և շինծու» է որակել: «Քաղաքական ենթատեքստ չկա: Դա մեղմ գնահատական է, կա քաղաքական հետապնդում: Դա ուղղված է Սարգսյանի քաղաքական գործունեությունը»,- հայտարարել է նա: Պաշտպանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինն անտեսել է քրգործում առկա մի շարք փաստեր, այնինչ, պետք էր հավաքել ոչ միայն մեղադրող, այլև արդարացնող ապացույցներ՝ ապահովելով գործի լրիարժեք քննությունը: Մակինյանը նշել է նաև, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ առերեսվել է իր դեմ վկայություն տված անձի հետ, սակայն չի ասել, թե ում մասին է խոսքը: Պաշտպանը չի արձագանքել նաև դիտարկմանը, թե մամուլում արդեն շրջանառվել է, Սարգսյանի դեմ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն է ցուցմունք տվել: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումների համար։ Նա մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Նշվում է, որ 2013-ին նա հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ. այդ ընկերությունը՝ մրցակիցներից բարձր գին առաջարկելով, հաղթել է դիզվառելիք առաքելու պետմրցույթում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |