Փաշինյան. ՀՀ-ում ժ. 15:00-ին կքննարկվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը16 մարտի 2020 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ժամը 15:00-ին կքննարկի երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գործադիրի գումարվելիք արտահերթ նիստը կլինի դռնբաց: Նա նշել է, որ հավանական է՝ Կառավարությունն արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունի: Դրանից հետո իրավունքի ուժով կհայտարարվի ԱԺ նիստ, գործադիրը կպատասխանի պատգամավորների հարցերին: Վարչապետը նշել է, որ այս պահին ՀՀ-ում 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300-ի մեկուսացման պայմաններ են ստեղծվում: Մարտի 15-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն արդեն բուժվել է: Փաշինյանը նշել է նաև, որ ընդհանուր առմամաբ, ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդներից 19-ն Էջմիածնի դեպքի հետ փոխկապակցված անձինք են, 3-ը մեկուսացված են եղել «Գոլդեն Փելեսում» (մեկն առաջին վարակակրի կինն է): Եւս 3-ն արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերն են, որի հետ կապված հիմա մեկուսացման աշխատանքներ են իրականացվում: Մնացածն առանձին դեպքեր են: Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |