Պատգամավոր․ Ոստիկանապետը Գավառի դեպքով պետք է ԱԺ-ում պարզաբանում տա

Պատգամավոր․ Ոստիկանապետը Գավառի դեպքով պետք է ԱԺ-ում պարզաբանում տա

PanARMENIAN.Net - Գավառում հրաձգության դեպքով ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը պետք է հրավիրվի խորհրդարան՝ պարզաբանումներ ներկայացնելու, հայտարարել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Ապրիլի 28-ին Գավառում փոխհրաձգություն է եղել, որի հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Հրաձգությունից հետո քաղաքի հիվանդանոցում գտնվող վիրավորներից երկուսին վնասվածք են պատճառել ԲԿ ներխուժած քաղաքացիները: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ հիվանդանոց են մուտք գործել 500-ից ավելի մարդ, միջադեպի հետևանքով մոտ 5 հոգի տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ։

«Դրա պատճառները և դրա մեղավորությունը կիսում ենք մենք՝ որպես խորհրդարան, որ չենք կարողացել ժամ առաջ համարժեք քայլերով և լուծումներով առողջացնել դատական իշխանությունը։ Դատական իշխանության խայտառակ վիճակն այս իրավիճակի ուղիղ հետևանք է»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ դատական իշխանության վիճակը պայմանավորված է Սահմանադրական դատարանի հետ կապված «հարցը լուծելու անվճռականությամբ»։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Գավառում փոխհրաձգությունից հետո հիվանդանոցի վրա մոտ 500 քաղաքացու հարձակումից հետո վիրավորվոր քաղաքացիներ կան, նրանից ոմանց կյանքին վտանգ է սպառնում:

Ընթերցեք նաև․ Թորոսյան․ Գավառի ԲԿ-ի վրա հարձակումից հետո ոմանց կյանքին վտանգ է սպառնում

Մարզպետ․ Գավառի ԲԿ ներխուժողները 2 վիրավորի են վնասել, ընդհանուր 5 վիրավոր կա

Ոստիկանություն․ Գավառի ԲԿ-ում որևէ մեկը չի սպանվել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---