Ոստիկանություն․ Գավառի ԲԿ-ում որևէ մեկը չի սպանվել29 ապրիլի 2020 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ապրիլի 28-ին Գավառում հնչած կրակոցների ու դրան հաջորդած դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ տեղի բուժկենտրոնում որևէ մեկը չի սպանվել։ Ոստիկանությունը ԶԼՄ-ներին կոչ է արել չճշտված տեղեկություններ չհրապարակել: «Նշվում է, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը։ Ոստիկանապետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում»,- ասվում է հայտարարության մեջ: Ապրիլի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, Գավառում դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան 2 զոհ և վիրավորներ, ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրգործի շրջանակում կատարվում է նախաքննություն: Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։ Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ավելի վաղ նշվում էր, որ կրակոցների դեպքից հետո Գավառում է եղել նաև ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հնչած կրակոցների հետևանքով 2 հոգի սպանվել է։ Սպանությունից հետո միջադեպի որոշ մասնակիցներ տեղափոխվել են հիվանդանոց։Դրանից հետո, Armlur.am-ի տվյալներով, դանակներով ու մահակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, այնտեղ գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։ Գավառի հիվանդանոցում այդ ժամանակ հսկողություն են իրականացրել ոստիկանական ուժերը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |