ԱԺ պատգամավորներն այսուհետ դահլիճ մտնելիս դիմակ և ձեռնոց կկրեն

ԱԺ պատգամավորներն այսուհետ դահլիճ մտնելիս դիմակ և ձեռնոց կկրեն

PanARMENIAN.Net - Այսուհետ Ազգային ժողովի պատգամավորները նիստերի դահլիճ մտնելիս պետք է դիմակ և ձեռնոց կրեն։ Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ պաշտպանիչ միջոցները կբաժանեն մուտքի դիմաց:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում կորոնավիրուսով հիվանդի կոնտակտավոր անձ կա, որն ԱԺ աշխատակից է։ Նա մեկուսացված է։

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի: Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---