Որքան հարկ են վճարում ու քանի աշխատող ունեն հայկական ավիաընկերությունները 2 հունիսի 2020 - 22:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում գործող բոլոր ավիաընկերություններին արգելվել է թռչել դեպի Եվրոպա։ Արգելվածների թվում են Aircompany Armenia, Armenia Airways, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways-ն ու մի շարք բեռնափոխադրող ու տեղական նշանակության, իրականում՝ երբեք նման թռիչքներ իրականացնելու հեռանկար չունեցող ընկերություններ։ Նշված ընկերություններից արգելքից առաջ դեպի ԵՄ թռիչքներ էր իրականացնում միայն Aircompany Armenia-ն՝ թռչելով Լիոն։ Սակայն 2019-ին, ըստ ՔԱԳՎ ղեկավար Տաթևիկ Ռևազյանի, թռիչքներ էին ուզում իրականացնել նաև Atlantis-ն ու արդեն չգործող «Տարոն Ավիան»։ Այդ ժամանակ էլ սկսվեցին հայկական ավիացիայի արկածները Եվրոպայում։ Ռևազյանը նշել էր, որ Aircompany Armenia-ն անցել է ստուգումն ու դրա՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու դիմումն ընդունվել է, Atlantis European Airways -ը նույնպես անցել է ստուգումը մի քանի խնդիրներով, իսկ «Տարոն Ավիա» ընկերությունում լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, որոնք ազդել են թռիչքային անվտանգության վրա: Խնդիրները, ըստ պաշտոնյայի, պիտի հայտնաբերեր հայկական կողմը, սակայն հայտնաբերեցին եվրոպացիները։ Թռիչքներն արգելող որոշումից հետո հասկանալի է, որ եղած թռիչքը կկասեցվի, իսկ նորերն արդեն չեն բացվի։ Atlantis European Airways-ը խոշոր հարկատուների ցանկում 953-րդն է՝ 179 մլն դրամ տարեկան հարկով։ Ավիաընկերությունը 2019-ի հոկտեմբերի տվյալով 77 աշխատակից ունի։ Atlantis Armenian Airlines-ը 2020-ի մարտի տվյալով 40 աշխատակից ունի։ Դեպի Եվրոպա թռիչքների հնարավորությունից զրկված մյուս ավիաընկերությունները տեղական նշանակության են։ Նշված ընկերություններն առկա են ՀՀ խոշոր հարկատուների ցանկում, թեև ոչ բարձր հորիզոնականում։ Այսպես, 2019-ի տվյալներով՝ Aircompany Armenia-ն զբաղեցնում է 324-րդ տեղը և վճարել է 566 մլն դրամ հարկ։ 1000+․am կայքի տվյալների համաձայն` ավիաընկերությունը 2020-ի մարտի տվյալով ունեցել է 58 աշխատող։ Armenia Airways-ը 1000 խոշոր հարկատուի ցանկում 999-րդն է` 168 մլն դրամով, և 2020-ի փետրվարի տվյալով ունեցել է 45 աշխատող։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |