Հայկական ավիաընկերություններին արգելել են թռչել դեպի Եվրոպա 2 հունիսի 2020 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հայկական բոլոր ավիաընկերություններին արգելվել է թռչել Եվրոպա, հայտնում են Եվրահանձնաժողովից։ Ավիաընկերություններին առաջարկվել է օգտվել անձնակազմ և ինքնաթիռ վարձակալելու և միայն այդ տարբերակով թռիչքներ իրականացնելու հնարավորությունից (wet-leased)։ Ինքնաթիռներն ու օդաչուները թռիչքներ իրականացնելու հնարավորություն չեն ունենա։ Որոշումը կայացվել է Եվրահանձնաժողովի՝ հունիսի 2-ին հրապարակած «սև ցուցակի» (EU Air Safety List) հիման վրա, որը ներառում է այն երկրներն ու կոնկրետ ավիաընկերությունները, որոնց ինքնաթիռները կամ չունեն իրավունք մտնելու ԵՄ օդային տարածք, կամ դրանց վերաբերյալ գործում են կոնկրետ սահմանափակումներ։ Համաձայն հրապարակված ցանկի՝ հայկական բոլոր ավիաընկերություններին արգելվում է ԵՄ թռիչքներ իրականացնել, քանի որ դրանք չեն համապատասխանում միջազգային անվտանգային չափորոշիչներին։ Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia ավիաընկերությունները և Skyball-ը։ Ավելի վաղ ժամանակավորապես սահմանափակվել էր 2 ավիաընկերության՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը։ Նշվում էր, որ Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությանը հորդորել էին վերանայել 2 ավիաընկերության՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |