Ոստիկանությունն ու քաղգործիչները՝ դիմակ չկրող անձի հետ միջադեպի մասին 5 հունիսի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը՝ անդրադառնալով դիմակ չունենալու համար ուժի կիրառմամբ քաղաքացուն բերման ենթարկելու միջադեպին, հայտարարել է, որ քաղաքացին բերման է ենթարկվել՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու համար: Միջադեպը տեղի է ունեցել Երևանում՝ մի խումբ ոստիկաններ գետնին են տապալել քաղաքացուն և ուժի կիրառմամբ բերման ենթարկել՝ դիմակ չկրելու համար: Ակտիվիստ Մանուել Մանուկյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Միջադեպին անդրադարձել են նաև ԱԺ մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Պետրոսյանը, մասնավորապես, կարծում է, որ «այդ ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից»։ «․․․Ոչ մի պատճառաբանություն հիմնավոր համարվել չի կարող... Ահա հետ (այսպես կոչված) հեղափոխական Հայաստանը: Հալալ ա մեր կառավարության ղեկավարին: Հա, ի դեպ, Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն է...»,- ասվում է գրառման մեջ:
Իսկ Էդմոն Մարուքյանին հետաքրքրում է, թե ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա արդյո՞ք: «Լավ դե սա անելու բան չէ... ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա արդյո՞ք: Հուսով եմ` արագ ծառայողական քննություն կսկսվի ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասով»,- գրել է նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է, որ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի: «Ոստիկանությունն ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահնջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,- ասվում է գրառման մեջ։ ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դիմակ կրելը Պարետի որոշմամաբ պարտադիր է նաև բաց տարածքում։ Այս պահանջը խախտելու համար 10,000 դրամ տուգանք է նախատեսված։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |