Վարչապետ. Ոստիկաններից պահանջել եմ ուժ կիրառել կանոնները բացարձակ արհամարհողների հանդեպ

Վարչապետ. Ոստիկաններից պահանջել եմ ուժ կիրառել կանոնները բացարձակ արհամարհողների հանդեպ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է, որ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի:

«Ոստիկանությունն ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի:

Սա իմ պահնջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել պահպանել համաճարակով պայմանավորված կանոնները և հրապարակել խախտումների դեպքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բանկերին, Հայփոստին, տրանսպորտին, պետկառավարման մարմիններին։ Ըստ նրա՝ դա թույլ կտա պարզել խախտումներն ու պատախանատվության ենթարկել։ Փաշինյանը հայտարարել էր, որ ոստիկանությունում ստեղծվել է մոնիտորինգային խումբը, որը հետևելու է սոցցանցերում խախտումների հրապարակումներին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---