Վարչապետ․ Քաղաքացին պետք է ուզի, որ պաշտոնյան բարձր վարձատրվի 5 հունիսի 2020 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքացին պետք է ցանկանա, որ պետական պաշտոնյան բարձր վարձատրվի, ինչը կբացառի կոռուպցիոն բուրգը։ Այդ մասին վարչապետը հայտարարել է Ազգային ժողովում 2019-ի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։ «ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա, պահանջի, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան։ Այն պայմանով և պայմանավորվածությամբ, որ մենք բացառում ենք ՀՀ-ում կոռուպցիոն բուրգի առկայությունը»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը դա կարևոր է համարում նաև պետական բյուջեի նկատմամբ հանրության ընկալման փոփոխությունների առումով։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ 2019-ը բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար, Կառավարությանը հաջողվել է ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտ գեներացնել։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |