ԱՆ․ Դեքսամետազոնով միայն վերակենդանացման բաժանմունքում գտնվողներին են բուժում

ԱՆ․ Դեքսամետազոնով միայն վերակենդանացման բաժանմունքում գտնվողներին են բուժում

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժման ընթացքում դեքսամետազոն օգրտագործվում է, այն անհրաժեշտության դեպքում տրվում է միայն վերակենդանացման բաժանմունքներում գտնվող պացիենտներին՝ բժշկի ցուցմամբ։ Այդ մասին ասել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի բուժման գործընթացում կարևոր բեկում է արձանագրվել՝ Օքսֆորդի համալսարանում անցկացված փորձարկումները հաստատել են, որ մատչելի դեղամիջոց հանդիսացող դեքսամետազոնը կարող է 33%-ով նվազեցնել մահվան ռիսկը թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված պացիենտների համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջունել է կլինիկական փորձարկման նախնական արդյունքները։ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյուսը դա գիտական բեկում է անվանել։

Դեքսամետազոնը կիրառվում է բժշկության մեջ 1960-ականներից և մատչելի դեղամիջոց է բազմաթիվ երկրներում։ Դա ստերոիդային պրեպարատ է, որն օգտագործվում է բորբոքային պրոցեսների, նաև քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---