Գյուլումյան․Դեռ ոչ ոք չի արձանագրել, որ լիազորություններս ավարտված են

Գյուլումյան․Դեռ ոչ ոք չի արձանագրել, որ լիազորություններս ավարտված են

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն աշխատանքի է ներկայացել ՍԴ: Նա հայտարարել է, որ դեռևս ոչ ոք չի արձանագրել, որ իր լիազորություններն ավարտված են:

«Հարցը կարգավորվում է սահմանադրական կարգով։ Դատարանում առայժմ այնպիսի փաստաթուղթ չկա, որ որևէ մեկի լիազորություններն ավարտվել են», - ասել է Գյուլումյանը, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի ՍԴ մասին օրենք, որով կազմակերպվում է ՍԴ գործունեությունը։

«Այս պարագայում օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել։ Հետևաբար, հայտարարությունները, ոչ իմ, ոչ էլ ձեր՝ աշխատանքից ազատվելու հիմք չեն», - հավելել է նա։

Խոսելով Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի՝ արձակուրդում լինելու մասին՝ Գյուլումյանն ասել է, որ սա իրենց հերթական արձակուրդն է, որից էլ օգտվել են։

«Սովորաբար, երբ ՍԴ նախագահն արձակուրդ է գնում, օրենքի հիման վրա նրան փոխարինում է տեղակալը» , - հավելել է Գյուլումյանը։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ կոչ անելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ իրեն։ ԼՀԿ խմբակցությունը պատասխանել էր, որ ՍԴ կդիմի Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո:Քոչարյանի փաստաբանները հանեցին ՍԴ-ից իրենց դիմումը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործը չշահարկվի, սակայն ԼՀԿ-ն դա բավարար չհամարեց ստորագրահավաքին միանալու համար։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և դրան միացած անկախ պատգամվոր Տիգրան Ուրիխանյանն օրենքով սահմանված ժամկետում սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան։,/i>

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---