Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են26 հունիսի 2020 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և դատավոր Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են վերցրել։ Այդ մասին հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավար էդգար Ղազարյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ըստ նրա` ՍԴ նախագահի պարտականությունները դրվել են Ալվինա Գյուլումյանի վրա: Հունիսի 26-ից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, ըստ որոնց` բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է, իսկ Թովմասյանը դադարում է լինել ՍԴ նախագահ։ Այս փոփոխությունների արդյունքում նախկին Սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։ Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց։ Այս փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ կազմում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն։ Իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչև ամբողջ կազմը համալրելը և այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։ Փոփոխությունները չեն վերաբերում գործող Սահմանադրությամբ ընտրված դատավորներ Արման Դիլանյանին ու Վահե Գրիգորյանին: Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ կոչ անելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ իրեն։ ԼՀԿ խմբակցությունը պատասխանել էր, որ ՍԴ կդիմի Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո:Քոչարյանի փաստաբանները հանեցին ՍԴ-ից իրենց դիմումը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործը չշահարկվի, սակայն ԼՀԿ-ն դա բավարար չհամարեց ստորագրահավաքին միանալու համար։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և դրան միացած անկախ պատգամվոր Տիգրան Ուրիխանյանն օրենքով սահմանված ժամկետում սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում |