ԱԳՆ․ Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է

ԱԳՆ․ Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Խաթայի շրջանում ելույթի ժամանակ ՀՀ և հայերի հասցեին արված հայտարարություններին, նշել է, որ հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է, և դրա հետևում թաքնվելը լավագույնս բնութագրում է այդ երկրում զարգացող ներքին ճգնաժամը և հուսահատ տրամադրությունները:

Ալիևը Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված հերթական ելույթն է ունեցել՝ Հայաստանի ներքին գործընթացների, ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ մեկնաբանություններով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված քննադատությամբ: Նա, մասնավորապես, նշել է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում:

Խոսնակը հավելել է, որ մի քանի շաբաթ առաջ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առնչությամբ չարախնդող «նախագահ Ալիևն այսօր մեկուսացման մեջ գտնվող իր հասարակությանը դիմելու այլ խոսքեր չունի, քան «օգտակար թշնամու» կերպարի առաջբերումը»:

«Զավեշտալի է, որ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների, մարդու իրավունքների և ազատությունների մասին գնահատականներ է տալիս մի երկրի ղեկավար, որտեղ քաղաքական և տնտեսական իշխանությունը տասնամյակներ շարունակ գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում, որը միջազգային ասպարեզում բնորոշվում է որպես ռեպրեսիվ ռեժիմ: Հատկանշական է, որ նախագահ Ալիևն իր թշնամական և ռասիստական մեկնաբանություններով անպատասխանատու վերաբերմունք և արհամարհանք է դրսևորում նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մեկ շաբաթ առաջ արված հայտարարության հանդեպ, որը պարունակում էր մտահոգություն թշնամական և սադրիչ հռետորաբանության առնչությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, ասել էր, որ ԼՂ հարցի կարգավորված չլինելու համար Ալիևը պիտի մեղադրի միայն ինքն իրեն, քանի որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից, իսկ եթե հարցն ունի ռազմական լուծում, ապա Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այն:

Վերջին շրջանում Ալիևն իր ելութներում հաճախակի է անդրադառնում Հայաստանին, Արցախին և հայերին։ Ավելի վաղ նա ասել էր, թե ՀՀ անկախության պատմությունն ամոթի պատմություն է։ Նա ասել է, թե ՀՀ գործող իշխանոթյունները ապացուցել են, որ 1998-2018թթ․ «ՀՀ կառավարող մարդիկ հանցագործներ, գողեր ու ավազակներ են եղել, և նրանից շատերը կալանավորված են»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---