Ամուլսարում բախվել են ոստիկաններն ու քաղաքացիները․ Բերման ենթարկվածներ կան 4 օգոստոսի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ամուլսարի մերձակա տարածքում իրավիճակը լարվել է, ոստիկանների և հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիների միջև բախում է սկսվել, կան բերման ենթարկվածներ, փոխանցում է Aysor.am-ը։ Ոստիկանության աշխատակիցները հոդորում են ավտոշարասյունով ճանապարհը փակած ցուցարարներին դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցներն ընդդիմանում են։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։ Տեղում են նաև Վայոց Ձորի ոստիկանապետ Մկրտիչ Ազիզյանն ու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։ Օգոստոսի 4-ի առավոտյան բնապահպանները հայտնել էին, որ հանքի շահագործման վկայական ունեցող «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է տեղից ու փոխարենը դրել իրենցը: Նրանք կոչ էին արել բոլորին միանալ իրենց Ջերմուկում կամ ակցիա իրականացցնել մայրաքաղաքում։ Ընթերցեք նաև․ Ջերմուկում բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ. Ցույցին առողջարանների աշխատակիցներ էլ կմիանան Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից |