ՍԴ նախագահի 1 առաջադրված և 1 ինքնառաջադրված թեկնածու կա24 սեպտեմբերի 2020 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Սահմանդրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը հայտարարել է, որ ՍԴ նախագահի մեկ առաջադրված և մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա։ «Արդեն անցում ենք կատարել թեկնածուների քննարկմանը։ Եղել է ինքնաառաջադրում։ Քանի որ դեռ պրոցեսի մեջ ենք և առաջադրումների և ինքնառաջադրումների հետ կապված ինքնաբացարկներ չեն ներկայացվել, առաջ չընկնենք իրադարձություններից։ Մեկ թեկնածու չէ, մեկ ինքնառաջադրում և մեկ առաջադրում»,- տեղեկացրել է Պետրոսյանը, տեղեկացնում է Shantnews.am-ը։ Նա նաև տեղեկացրել է, որ նորընտիր դատավորներից կա թեկնածու: Անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ է, որ Երվանդ Խունդկարյանն ինքնառաջադրվել է, Դիլանյանին էլ առաջադրել են՝ Պետրոսյանը պատասխանել է. «Ոչ, ճիշտ չէ, մասամբ է ճիշտ»։ Պետրոսյանը նաև ասել է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է հարց բարձրացրել լրագրողների՝ նիստին ներկայանալու համար, սակայն, իր իսկ կողմից բարձրացրած հարցը հետ է վերցվել: Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ սկզբունքորեն կողմ է եղել լուսաբանում իրականացնելուն: Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը, մասնավորապես ենթադրում էր Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի և 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունների դադարեցում։ Ընթերցեք նաև․ «Դարի հարց մի դարձրեք»․ Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |