Արցախում ընդհանուր 11 քաղաքացիական զոհ կա, 42-ը լուրջ վնասվածքներ ունեն

Արցախում ընդհանուր 11 քաղաքացիական զոհ կա, 42-ը լուրջ վնասվածքներ ունեն

PanARMENIAN.Net - Արցախում հոկտեմբերի 1-ի դրությամբ սեպտեմբերի 27-ից սկսած 11 քաղաքացիական է զոհվել, վիրավորվել է 60-ից ավելին։ Վիրավորներից 42-ը լուրջ վնասվածքներով է։ Այս մասին հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ խաղաղ բնակիչները, որոնք զոհվել կամ վիրավորվել են ադրբեջանցիների թիրախավորման հետևանքով, հիմնականում գտնվել են իրենց տներում կամ բնակարաններում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվություններ բանակին կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---