ՌԴ-ում ՄԱԿ ներկայացուցիչ․ Մոսկվան ՀՀ-ի ու Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պատրաստակամություն չի տեսնում

ՌԴ-ում ՄԱԿ ներկայացուցիչ․ Մոսկվան ՀՀ-ի ու Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պատրաստակամություն չի տեսնում

PanARMENIAN.Net - Մոսկվան հույս ունի, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունը կազդի Ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։

«Մինսկի խումբը պատրաստ է նպաստել բանակցություններին, սակայն երկխոսության կարևոր նախապայման է կողմերի պատրաստակամությունը։ Ցավոք, մենք դեռ լսում ենք որոշակի հայտարարություններ, որոնք հակառակն են փաստում»,-հայտարարել է նա՝ հույս հայտնելով, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը կփոխի իրավիճակը։

Նեբենզյան նշել է, որ հակամարտությունը ՌԴ-ի համար կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ մոտ է իր սահմաններին, այլև քանի որ ՀՀ ու Ադրբեջանը ՌԴ-ի համար «օտար երկրներ չեն», այնտեղ ապրողները՝ օտար ժողովուրդներ։

«Այո, Թուրքիան միանշանակորեն պաշտպանում է Ադրբեջանին, մենք դա գիտենք։ Բայց դա չի նշանակում, թե մենք էլ հակառակ կողմում ենք՝ պաշտպանելով Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի։ Դա այդպես չէ. մենք պաշտպանում ենք հարցի արդար կարգավորումը, կրակի դադարեցումն ու ռազմական գործողությունների ավարտը»,-հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը՝ հավելելով, որ իրենք ուզում են՝ 2 երկիրն էլ դադարեցնի էսկալացիան։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---