Վարչապետ․ Սա նոր Սարդարապատ է

Վարչապետ․ Սա նոր Սարդարապատ է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին ուղերձով դիմել է ժողովորդին՝ նշելով, որ սա ցեղասպանության փորձ է հայ ժողովրդի նկատմամբ, բայց ՀՀ քաղաքացին այլևս Դերզորի ճամփորդը չէ․ սա նոր Սարդարապատ է։

«Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի և նպատակի անունն է՝ հաղթանակ։ Եվ մեզնից յուրաքանչյուրն ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մեկ շաբաթ հայ ժողովուրդը դիմակայում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական հարձակմանը:

«Մասշտաբներն աննախադեպ են: Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածում: Հազարավոր արկեր ու հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ ու տասնյակ հազարավոր հետևակ մեկ շաբաթ գրոհում են Արցախի պաշտպանական դիրքերը շփման գծի ամբողջ երկայնքով: Հակառակորդի 100-150 զինվոր է նետվում մեկ դիրքի ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը՝ նշելով նաև, որ բացառապես հաղթանակն է միայն, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում, պետք է կոտրել ոսոխի մեջքը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---