6 հոկտեմբերի 2020 - 14:39 AMT
ՀՀ ՊՆ․ 1-28 թեժ գծից բացի գործում է նաև Վստահության գիծ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ թեժ գծի 1-28 հեռախոսահամարից բացի գործում է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ Վստահության գիծը։

Քաղաքացիները կարող են զանգահարել 85-01, 85-02, 85-03 և 011 660 054 հեռախոսահամարներին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):