50Plus նոր նախագիծն ու հեռուստամարաթոնը՝ Արցախին ու ՀՀ-ին հումանիտար աջակցության համար21 հոկտեմբերի 2020 - 22:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին ու Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու համար սկսվում է «Համազգային շարժում 2․0» նախագիծը, որը կոչվելու է 50Plus, նոյեմբերի 26-ին էլ կայանալու է համահայկական հեռուստամարաթոնը, հայտնել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայակակ Արշամյանը։ Ըստ նրա՝ 50Plus-ը նոր մակարդակի է բարձրացնելու Հայաստան-Սփյուռք բյուրեղացած համագործակցությունը, նպաստելու է համահայկական ռեսուրսների համախմբանը և մշտական դրամական հոսքերին՝ դեպի ՀՀ և Արցախ։ «Պատկերացրեք, որ այս շարժմանը միանա 1 մլն մարդ, յուրաքանչյուր ամիս ուղղակի հիմնադրամում կունենանք $50 մլն, իսկ տարեկան՝ $500 մլն-ից ավելի»,- ասել է նա` նշելով, որ 50 թիվը սիմվոլիկ է։ Արշամյանը հայտնել է, որ 50Plus նախագծի նպատակը յուրաքանչյուր ամիս պարբերական աջակցություն ցուցաբերելն է։ Արշամյանը հայտնել է, որ նոյեմբերին սպասվող Հեռուստամարաթոնին ընդառաջ՝ փոքր դրամահավաքներ ևս լինելու են։ Նա վստահություն է հայտնել, որ Հեռուստամարաթոնին կհավաքվի այնքան գումար, որքան մինչ այդ անցկացված հումանիտար դրամահավաքին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը |