Փելեշյանը «Բնություն» ֆիլմի հոնորարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին

Փելեշյանը «Բնություն» ֆիլմի  հոնորարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին

PanARMENIAN.Net - Հայտնի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15,000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի, տեղեկացնում է «Կինոաշխարհը»։

Ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի Fondation Cartier հիմնադրամի և Գերմանիայի ZKM ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ։

Դրա պրեմիերային զուգակցող Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» ցուցահանդեսը հետաձգվել է պանդեմիայի պատճառով։

Ցուցահանդեսը բացվել էր Փարիզի «Կարտիե» ժամանակակից արվեստի կենտրոնում դեռևս հոկտեմբերի 23-ին։

Այն պետք է ցուցադրվեր նաև Գերմանիայում, Մոսկվայում, Միլանում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---