Bild-ի թղթակիցը՝ Ալիևին․ Ստում եք, թե քաղաքացիականների չեք թիրախավորում

Bild-ի թղթակիցը՝ Ալիևին․ Ստում եք, թե քաղաքացիականների չեք թիրախավորում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև ստում է, թե իր երկիրը չի թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է գերմանական Bild պարբերականի լրագրող Փաուլ Ռոնցհայմերը։

Լրագրողն արձագանքել է Ալիևի հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են: Նա կիսվել է BBC-ի թղթակիցՕրլա Գուերինիգրառմամբ, որտեղ վերջինս մեջբերում է իր հետ հարցազրույցում Ալիևի այն խոսքերը, թե իրենց թղթակցի՝ սեփական աչքով տեսածը fake news է:

«Միայն BBC-ն չէ, որ գիտի՝ նախագահը ևս մեկ անգամ ստում է: Մենք այնտեղ ենք եղել երկու շաբաթ, տեսել ենք, թե ինչպես են գրեթե ամեն օր ու ամեն գիշեր թիրախավորվում քաղաքացիական բնակավայրերը: Իլհամ Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք»,- գրել է Ռոնցհայմերը:

Արցախում մի քանի անգամ օտարերկրացի լրագրողները հայտնվել են կրակի տակ։ Նախ Մարտունիում վիրավորվել էին ֆրանսիական Le Monde-ի թղթակիցները, ապա Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցեց եկեղեցու երկրորդ հրթիռակոծությունից հետ վնասվածքներ էին ստացել ներսում աշխատող մի քանի լրագրող։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ընթերցեք նաև․ Արցախի բնակիչները՝ Crisis Group-ին. Ադրբեջանցիները նպատակաուղղված սպանում են մեզ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---