Արցախի բնակիչները՝ Crisis Group-ին. Ադրբեջանցիները նպատակաուղղված սպանում են մեզ

Արցախի բնակիչները՝ Crisis Group-ին. Ադրբեջանցիները նպատակաուղղված սպանում են մեզ

PanARMENIAN.Net - Միջազգային Crisis Group կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը զրուցել է Արցախի 15-ից ավելի խաղաղ բնակչի հետ, որոնք լքել են իրենց տունը՝ փրկվելու համար ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայից։

Վարդանյանի խոսքով՝ իրավիճակն առավել տագնապալի է Կարմիր շուկա, Զարդանաշեն և Թաղավանդ բնակավայրերում․ այնտեղ մինչև կատաղի մարտերը մարդիկ նկատել են զինված խմբեր, որոնք սպանել են տեղի բնակիչներին ու այրել տները։

Պատերազմի սկզբից ի վեր Արցախի ու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները բազմաթիվ ապացույցներ են ներկայացրել ադրբեջանական կողմի՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, ռազմական հանցագործություններ կատարելու մասին։

70-ամյա Ժորան վերջիններից է եղել, ով լքել է Կարմիր շուկայի իր տունը հրթիռի ընկնելուց մի քանի վայրկյան առաջ։ Նա ու նրա մի քանի հարևաններ ստիպված են եղել թաքնվել մոտակա անտառներում։ Տղամարդը Crisis Group-ի ներկայացուցիչներին պատմել է նաև իր սպանված ծանոթների մասին։

Վարդանյանի խոսքով՝ առնվազն 3 աղբյուրով ստուգված քաղաքացիական զոհերի ցուցակ է կազմել, նրանք 5-ն են, այդ մարդկանց անունները դեռ չկան պաշտոնական ցանկում։

Բոլոր սպանվածները տղամարդիկ են (կանայք ու երեխաները ռազմական գործողությունների սկզբից լքել են բնակավայրերը)։ Ժորայի խոսքով՝ սպանված համագյուղացիների մի մասին հաջողվել է հուղարկավորել, մյուսին՝ ոչ, քանի որ ադրբեջանական ուժերն արդեն ավելացել են գյուղում։

Հետազոտողին պատմել են նաև, որ Թաղավանդ գյուղի 52-ամյա Հովիկը նախ ոտքից է վիրավորվել, ապա կրակել են նրա գլխին, երբ փորձել է անտառ փախչել։ Նրա կինը՝ Էմման, և 3 դուստրն ավելի վաղ են լքել գյուղը՝ խնդրելով Հովիկին գալ իրենց հետ, սակայն տղամարդը որոշել է մնալ՝ տանը հետևելու համար։

Ավելի ուշ Էմման պատմել է, որ ամուսնուն կարողացել են հուղարկավորել։ Նրա եղբայրը մի խումբ մարդկանց հետ հողին է հանձնել Հովիկին, սակայն նրանց ուղղությամբ կրակել են, տղամարդուն հաջողվել է հողին հանձնել միայն գիշերով։

Թաղավանդի երկու բնակիչ էլ պատմել է, որ իրենց տներն այրել են մինչև ռազմական գործողությունների սաստկանալը, նրանք նաև այլ բնակիչների տվյալներ են տվել, որոնց բնակավայրերը ևս այրել են։

Թուրքիայի անմիջական օժանդակությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում թշնամու թիրախում են նաև քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակիչները։ Ադրբեջանցիները նպատակադրված թիրախավորում են խաղաղ բնակչությանը գերճշգրիտ զինատեսակներից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ընթերցեք նաև․ Արցախի ՄԻՊ-ը 3-դ զեկույցն է ներկայացրել Ադրեբջանի ռազմական հանցագործությունների մասին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---